Հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը կոչ է անում բոլորին ամեն կերպ օգնել հայոց բանակին

Հետմահու «Արիության» մեդալով պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը,  կոչ է անում ամեն կերպ օգնել հայոց բանակին և լինել նրա կողքին: Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կոչ եմ անում կանգնել մեր երկրի կողքին, մեր բանակի կողքին:  Պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ: Իմ կոչը նրանում է, որպեսզի բոլորը օգնեն մեր բանակին, հիմնադրամներին»,- նշեց Հովհաննիսյանը:

Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրերից հայտվել է հայաստանյան և միջազգային մամուլի էջերին:

 

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան