Հայտնի է Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զինծառայողի ինքնությունը

Ինչպես ՊՆ-ից արդեն տեղեկացրել են, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։

Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990 թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Related posts

Պատրաստ ենք համատեղ ջանքերով առավել խորացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Ոստիկանները 9 կգ կանեփի չորացված զանգված են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները