Հայտնի է՝ Հայաստանից ովքեր կմասնակցեն Եվրոպայի ըմբշամարտի առաջնությանը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է այն ըմբիշների անունները, որոնք փետրվարի 12-ից 18-ը Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանը հայտավորել է 10 ըմբիշի՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):

Հաբեթնակ Կուրղինյանն ազատ ոճի հավաքականի կազմում ընդգրկել է հետևյալ 10 ըմբիշներին՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Մեժլում Մեժլումյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հայկ Պապիկյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Կնյազ Իբոյան (92 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ) և Մարտին Սիմոնյան (125 կգ):

Related posts

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ