Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2768 կգ վայրաճ կանեփի զանգված. ՀՀ ոստիկանություն

Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը:

Օգոստոսի 17-18-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2768 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 7 հողամասից հայտնաբերվել է կանեփի 93 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա և մեթադոնի 2 հաբ:

Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար