Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն հայտարարել է, որ մշտական կապի և համակարգման մեջ է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի հետ։ Ստեղծվել է միջազգային քննչական խումբ, որի մեջ ներգրավված են թուրք և վրացի մասնագետներ։
Այսօր ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայտնաբերվել է վթարի ենթարկված թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը։