Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղում կորած քաղաքացու դին

Հունիսի 26-ին՝ ժամը 12:18-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Աղավնավանք գյուղի եկեղեցու մոտակայքում կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

եպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անտառում հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ա.-ի (ծնված 1963 թ.) դին:

Փրկարարներն անտառից պատգարակով դուրս են բերել (մոտ 1 կմ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Related posts

Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակո՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների համաժողովին

2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց