Հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին. Փաուերը՝ ՀՀ ՏՏ ոլորտի իրավական դաշտի կարգավորման մասին

Այս պահին հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի ամրապանդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները: Այդ մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման ոլորտներում ԱՄՆ-ՀՀ գործընկերությանը:

«Ամերիկան պատրաստ է Հայաստանի կողքին կանգնել, Ամերիկան պատրաստ է հայերի կողքին կանգնել»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց նա:

Ավելի վաղ Սամանթա Փաուերը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 5 միլիոն դոլարի ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին՝ «Ամազոն» վեբծառայության և Կառավարության համագործակցությանն աջակցելու համար:

Related posts

Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան