Հայտարարություն․ ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել

Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը:

Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:

Related posts

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

Իրանը հերքում է և հայտարարում, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ չի արձակել

Միրզոյանը շնորհավորել է Օանա Տոուին Ռումինիայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ