Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության երաշխավորը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ,

Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ:

Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության ապավենն ու երաշխավորը, որի շենացումն ու հզորացումը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:

Այս 32 տարիների ընթացքում մեր բանակն անցել է տարբեր ժամանակաշրջանների դժվարագույն փորձությունների միջով: Մենք գրանցել ենք բազում նվաճումներ, կրել ծանր կորուստներ, սակայն հայ զինվորի ոգին եղել է ու կա անպարտելի:

Մաղթում եմ, որ ձեր անկոտրում ոգին, քաջությունն ու հայրենիքին նվիրվածությունն ուղեկցեն մեզ միշտ, և խաղաղ երկնքի տակ շարունակեք ծառայությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Աստված պահապան Հայոց բանակին և հայ ժողովրդին:

Կեցցե՛ հայ զինվորը»,- ասված է Ալեն Սիմոնյանի ուղերձում:

Related posts

Հայտարարագիր լրացրած 20 062 քաղաքացի hետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Նրանք ինֆորմացիայի են տիրապետում. Անդրանիկ Քոչարյանը՝ Ջհանգիրյանին և «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խմբին խորհրդատու ներգրավելու մասին

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան