Հայերի ասամբլեան 1 մլրդ դրամ կներդնի Հայաստանում և Արցախում տարբեր ծրագրեր իրականացնելու համար

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի հայերի ասամբլեայի  նախագահ Վահե Ենգիբարյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայերի ասամբլեայի նախագահ Վահե Ենգիբարյանը ՀՀ նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Արցախի բարձր տեխնոլոգիական լուծումների և ավտոմատացման ոլորտում, մարդասիրական, սոցիալական և կրթամշակութային տարբեր ծրագրերում 1 միլիարդ  դրամ ներդնելու, ինչպես նաև ավելի քան 200 աշխատատեղ ստեղծելու պատրաստակամության մասին:

Հայերի ասամբլեան Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ և գիտության ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախաձեռնությունների աջակցության և իրականացման հասարակական կազմակերպություն է: 2017 թ. հոկտեմբերին հիմնադրվելու օրվանից այդ կազմակերպությունը կյանքի է կոչել ավելի քան 35 նախաձեռնություն Հայաստանում և Ռուսաստանում: Կազմակերպության անդամները հայկական սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ են, այդ թվում ՝ համաշխարհային մասշտաբով հայտնի գործարարներ, բարձր հարգված գիտնականներ և մշակութային գործիչներ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ