«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներները դիմել են ՍԴ․ Գեղամ Ստեփանյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղեկացնում եմ, որ մեր խնդրանքով և առաջարկով, ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։

Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։
Հետագա ընթացքի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»։

Related posts

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ խուզարկություններ են իրականացվում ՔՏՀԱ տեսչական մարմնում. Հակակոռուպցիոն կոմիտե

Տարածված լուրերը, որ Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը. «Ալիանս պլազա»

Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է. վարչապետը ողջունել է Անիտա Դիմիտրիուի այցը ՀՀ