Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կլինի մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու համար. վարչապետը՝ Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին Ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։

Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հավատացած եմ, որ ձևավորված բազմաշերտ համագործակցությունն ապագայում առավել կընդլայնվի՝ նպաստելով մեր երկրների բարգավաճմանն ու առաջընթացին։

Ուրախ եմ արձանագրել, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում նախատեսվում է Հայաստան-Արգենտինա գործարար համաժողովի անցկացումը: Օգտվելով առիթից՝ պատիվ ունեմ Ձեզ վերահաստատելու համաժողովի օրերին կամ Ձեզ համար ընդունելի այլ ժամկետներում Հայաստան այցելելու հրավերը:

Համոզված եմ, որ Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու և առավել հավակնոտ օրակարգ նախանշելու համար»:

Related posts

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Դադարել է գործել Նովոռոսիյսկում գտնվող Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալը