«Հայաստան» խմբակցությունը քննարկում է նախագահի թեկնածու ներկայացնելու հարցը. Արծվիկ Մինասյան

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը քննարկում է նախագահի թեկնածու ներկայացնելու հարցը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Մենք ներկայումս քննարկման փուլում ենք: Մեր որոշման մասին կտեղեկացնենք»,- ասաց Մինասյանը:

Խոսելով նախագահ ընտրելու իրենց չափանիշների մասին՝ Մինասյանը նշեց.

«Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության «սրտի նախագահը» լինել: Նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է