«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Մհեր Մելքոնյանը երդվեց

«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց նոր պատգամավոր Մհեր Մելքոնյանին:

ԱԺ կազմը համալրած պատգամավորը երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն իրականացնել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով Անդրանիկ Թևանյանը վայր էր դրել իր մանդատը, իսկ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարը ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն էր:

Related posts

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր