Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը. Արայիկ Հարությունյան

Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին:

Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:

Welcome to Yerevan, dear STAR»,- գրել է նա:

Related posts

Թուրքիայում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ. Լևոն Ազիզյան