Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը Հայաստանում։

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 22-25-ը Հայաստան կատարած այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի  և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու  հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։

Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային և հումանիտար մարտահրավերները։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է