Հայաստան-Ադրբեջան գործընթացում Եվրամիության միջնորդությունը պայմանավորված է Ռուսաստանին դուրս մղելու ձգտմամբ. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրամիության միջնորդությունը Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններում, նշել՝ դրանք «դիտարկվում են աշխարհաքաղաքական հավակնությունների, սեփական սահմանների շուրջ ազդեցության նոր ոլորտներ յուրացնելու, տնտեսապես խոցելի պետությունները նորից գաղութացնելու ցանկությամբ»:

Այդ համատեքստում դիվանագետն անդրադարձել է ԵՄ միջնորդական ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությանը:

«Արձանագրում ենք հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության միջնորդության բացարձակապես քաղաքականացված և կոնյունկտուրային բնույթը, որտեղ առաջնայինը ոչ թե կայունացմանը նպաստելու ցանկությունն է, այլ գաղափարախոսությունն ու Ռուսաստանին դուրս մղելու ձգտումը։ Օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Related posts

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր