Հայաստանում «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ նախկինում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Այսպիսով` Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութերով` «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Related posts

Հունիսի 26-ի դրությամբ իրականացվել է 10 533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում. ՀՎԿԱԿ

Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք

Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորում` մարզային բուժհաստատություններին. որ ԲԿ-ներն են համալրվել