Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները

Հայաստանում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները: Այս մասին «Sputnik Armenia»-ի թղթակցին հայտնել է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը:

Զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները:

Գերենալը նաև ընդգծել է, որ նմանատիպ վարժանքներ անց են կացվում տարին մի քանի անգամ, նախապատրաստական պլանի համաձայն։

Հոկտեմբերի 22-ի զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ:

Related posts

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Որպես նախարար՝ Արծվիկ Մինասյանը պարտավոր էր անել մի քայլ. ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց պատգամավորին