Հայաստանում հավաքվող Սեպուհ-1-SsangYong ավտոմեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլար է

Սեպուհ-1» ընկերությունը Հայաստանում թողարկել է արդեն 8 ավտոմեքենա, դրանցից որոշները ստացել են պետական գրանցման համարանիշներ: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է:

«Սեպուհ-1» ընկերությունն արտադրում է SsangYong հարավկորեական բրենդի ավտոմեքենաներ: Մեքենաների արտադրությունը ենթադրում է խոշոր հանգուցային մասերի ներկրման արդյունքում հավաքված ավտոմեքենաներ: Նման պրակտիկան տարածված է աշխարհի շատ երկրներում:

Մեզ հայտնի շատ կազմակերպություններ նույնպես այդ մոտեցման հիման վրա կազմակերպում են իրենց արտադրությունները»,- Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը:

Նախորդ տարվա սեպտեմբերին «Սեպուհ-1»-ը սերտիֆիկացրել է 4 մեքենա, 2023-ի փետրվարին՝ ևս 4-ը: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է: Ի դեպ, «Սեպուհ-1»-ը կազմակերպության ֆիրմային անվանումն է, մեքենաները հարավկորեական SsangYong ընկերության ավտոմեքենաներն են:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել