Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է, թվերը՝ բարձր

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատեց խիստ լարված եւ հավելեց, որ վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 901 պացիենտ, 429 պացիենտ գտնվում է ծանր, 96-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 30-ն էլ միացված են թոքերի օդափոխության սարքերին եւ հավելեց,որ Առողջապահության նախարարությունը եւ Կառավարությունը ամեն ինչ արել են, որ կանխվի հիվանդացության տարածումը:

Related posts

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս․ Նիկոլ Փաշինյան

Նոր Արմավիր գյուղում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կան տուժածներ