Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 632 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ