Հայաստանում խոզի գրիպից 2 մարդ է մահացել

Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված 2 մահվան դեպք է գրանցվել:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների թեմայով ասուլիսի ընթացքում նշեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- մանրամասնեց նա՝ ընդգծելով, որ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կյանքեր:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը