Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք, գերազանցել ենք 730․000-ը․ Նիկոլ Փաշինյան

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ 2023 թվականի հոկտեմբերի տվյալներով Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք գերազանցել ենք 730․000 թիվը։ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է շուրջ 183․000 նոր աշխատատեղ ու մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ այդ աշխատատեղերը կշարունակվեն ստեղծվել։

Մենք հույս ունենք, որ նաև ԼՂ-ից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին աշխատաշուկայում և տնտեսական համակարգում լիարժեք ներգրավվելու արդյունքնում մեր այս դինամիկան նույնիսկ ավելի լավը կլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը