Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են մեր առաջարկը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են Ռուսաստանի առաջարկը՝ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանի ջանքերը՝ ամեն կերպ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում, չեն թուլանում։

«Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը՝ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր տարածքում անցկացնելու վերաբերյալ: Մենք կհայտարարենք այն ժամկետները, երբ ամեն ինչ վերջնականապես կհամաձայնեցվի, և երբ կարող ենք հրապարակել այդ տեղեկատվությունը», – ասել է Զախարովան։

Related posts

Տուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. Ավանեսյան

Հարկային վարչարարության բարեփոխումներն սկսվում են յուրաքանչյուր աշխատակցից. ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ

2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿ