Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ:

Related posts

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Գյումրին հրաժեշտ տվեց Դոնարա Հարությունյանին

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում