Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մանամայում հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև կոնկրետ նախաձեռնությունների միջոցով զբոսաշրջության ու տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խրախուսման միջոցով գործարար կապերի խթանման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով նախանշել անհրաժեշտ քայլերն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։

Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած վերջին տարիների ու ներկա մարտահրավերներին՝ ՀՀ-ն առավելագույն ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման, խաղաղության հաստատման նպատակով, ինչի ուղղությամբ էական քայլ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքումը։

Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններին։

Related posts

Դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով կապիտալ դրամաշնորհներ են հատկացվել

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը