Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» ֆորումի մասնակիցների թվում են

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը գրանցված են հոկտեմբերի 26-ին մեկնարկելիք Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ չորրորդ միջազգային ֆորումի բացման մասնակիցների թվում։

Ֆորումի կարգախոսն է՝ «Միացնել այսօրը կայուն վաղվան»: Ֆորումը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ֆորումի հիմնական թեմաներն են տնտեսական համագործակցության հարցերը: Միջոցառմանը գրանցված է մինչև երկու հազար պատվիրակ 60 երկրից՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ, հայտնի լրագրողներ։

Ֆորումը կանցկացվի Վրաստանում չորրորդ անգամ՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի խորացման հարթակ։

Related posts

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. Երևանում և որոշ մարզերում կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ. Հաջիզադե

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել