Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումները մտահոգիչ են. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումներին:

«10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս։ ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան։ Բռնությունն ու հարկադրանքի միջոցները չեն կարող տարբերակ լինել երկխոսության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքում։ Ինչպես բազմիցս կրկնվել է, ԵՄ-ն նաև վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատությունն ու անվտանգությունն ամբողջությամբ վերականգնելուն, Ղարաբաղում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներն ու հեռահաղորդակցական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելուն ուղղված իր կոչը»,- ասված է հայտարարության մեջ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել