Հայաստանի քաղաքացիների համար Հունաստան այցի՝ համավարակով պայմանավորված սահմանափակումները հանվել են

Հունաստանը չեղարկել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճանապարհորդական սահմանափակումները ևս հինգ երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Մոլդովայի և Բրունեյի քաղաքացիների համար՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:

Հունաստան այցելության ժամանակ այս բոլոր երկրների քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 14 օրվա ընթացքում պատվաստումն ավարտելու մասին իրենց իշխանությունների կողմից տրված անգլերեն լեզվով հավաստագիր: Որպես այլընտրանք՝ կարող են ներկայացնել նաև վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի կամ վերջին 48 ժամվա ընթացքում արված ռափիդ թեստի բացասական արդյունքը:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ

Կանխվել է սպանություն․ կասկածվողը տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն է