Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. ՀՀ վարչապետ

Հայաստանում և Ացախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ որպես բանակցային հարց պետք է դրվի ԼՂ ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը:

«Սա պետք է ձևակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց: Հետևողականորեն պետք է շարունակենք ԼՂ համար «անջատում հանուն փրկության» բանաձի իրագործումը», – ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է:

«Հայաստանի անվտանգության համար կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: Ձևավորված պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա», – ընդգծեց վարչապետը՝ ավելացնելով, որ երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները:

Related posts

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ