Հայաստանի որոշ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը ներկայացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

Հրազդան քաղաքում՝ մարտի 23-ին, 27-ին, 28-ին և 29-ին,

Արարատ քաղաքում՝ մարտի 24-ին, 27-ին և 28-ին։

Վանաձոր քաղաքում՝

Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ,

Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մարտի 23-ին, 26-ին և 27-ին,

Հերացի փողոցի հարակից տարածք՝ 26-ին և 29-ին։

Ալավերդի քաղաքում՝

Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել

Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել

Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ