Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix 2024-ի մրցումային առաջին օրը:Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով 2-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ, որում 239,7 միավորով միանձնյա առաջատար է եղել ու ոսկե մեդալ նվաճել
Գաբրիելյանը նաև 570 միավորով լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։
Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում հավաքականի առաջատար հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 239,9 միավորով դարձել է փոխչեմպիոն:
Կարապետյանը եզրափակիչ էր դուրս եկել 2-րդ հորիզոնականով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան