Հայաստանի բռնցքամարտիկները 3 ոսկի նվաճեցին «Արծաթե գոտի» մրցաշարում

Հայաստանի 3 բռնցքամարտիկ ոսկե մեդալ նվաճեց Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» անվանումը կրող մրցաշարում:

Այսօր կայացած եզրափակիչներում հաղթանակ տարան 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը պարտություն կրեցին և բավարարվեցին արծաթե մեդալով: Մեր չորս բռնցքամարտիկները`Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանը և Ջանիկ Սահակյանը, պարտվել էին կիսաեզրափակիչ փուլում և արժանացան բրոնզե մեդալի:

Related posts

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն

Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո