Հայաստանի ամենահիասքանչ վայրերից մեկը` Սաղմոսավանք

Պատմամշակութային վայրեր ,վանական համալիրներ ,եկեղեցիներ և հուշարձաններ ,անհաշվելի են Արցախում և Հայաստանում գտնվող մեր պատմական կոթողները Հայաստանի ամենահիասքանչ վայրերից մեկը Սաղմոսավանքն է
Սաղմոսավանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա:

Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է: Սաղմոսը հոգևոր երգն է: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի:
Սաղմոսավանքի վանական համալիրը միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից է եղել:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել