Հայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ

Հայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք: Մարտունիի շրջանում սահմանազատման գծի մոտ գտնվող սրբավայր են այցելում ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից, գրում է ՌԴ ՊՆ-ն:

Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը՝ շարժման և Ամարասի վանական համալիր այցելելու ընթացքում և եկեղեցական ժամերգությունների ժամանակ:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:

Հրադադարի պայմանագրի ստորագրման արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են այս սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին