Հայաստանին ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղ կունենա ԱՄԷ-ի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտ ամսին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ընտրանու հետ: Խաղը կկայանա մարտի 26-ին Աբու Դաբիում»,– նշված է Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ազգային թիմը մարտի 29-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով Բելառուսի հետ:

 

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին