Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները․ Փաշինյան

Փոխվարչապետերի երեկվա հանդիպման մասին ՌԴ կառավարության կայքում տեղադրվել է հաղորդագրություն, քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման հարցը, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմանը, մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Ավելորդ է ասել, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Ցանկացած պահի, երբ այս արձանագրումը կանենք թղթի վրա, պատրաստ կլինենք սկսել աշխատանքները»,- ասաց Փաշինյանը։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է