Հայաստանը կկորցնի բոլոր առավելությունները ԵԱՏՄ-ում՝ ԵՄ-ին անդամակցելու կուրս որդեգրելու դեպքում. Զախարովա

Անդամակցությունը ԵԱՏՄ-ին Հայաստանի և մյուս անդամների համար ապահովում է լուրջ տնտեսական առավելություններ, այդ մասին հայտարարում է նաև Երևանը՝ նշել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ այդ թեման քննարկվել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում: Զախարովան ընդգծել է, որ 2015 թվականից սկսած Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է ավելի քան 10 անգամ: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ առևտուրն էլ 2024 թվականի նախնական տվյալներով՝ հասել է 12 մլրդ դոլարի: ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքով՝ դրանք «արդար ճանապարհով ստացված եկամուտներ են», այլ ոչ թե օգնություն:

«Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցության կուրսին, նշեմ, որ այդ դեպքում այդ բոլոր առավելությունները կկորչեն: Եթե դուք չեք հանդիսանում այդ միավորման անդամ, ձեզ հասանելի չեն համապատասխան առավելությունները»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Ռուսաստանը միայն անկեղծ ներկայացնում է իրավիճակը: Զախարովան նշել է, որ անգամ միջնաժամկետ հեռանկարում Երևանը չի կարող փոխարինել ԵԱՏՄ երկրների հետ առևտուրն այլընտրանքներով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ