Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այս պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Պորտուգալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան