Հայաստանը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված զինծառայողների պղծման ապացույցներ

Սեպտեմբերի 19-ին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ՝ ներառյալ Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների և սպանության ենթարկված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը, դատարանին ներկայացնելով նաև Ադրբեջանում հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ և կրկնելով իր հրատապ խնդրանքը դատարանին՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին։

Related posts

Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը կդառնան պարտադիր. ՊԵԿ

Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ հաջողություններ ունենք. Հակոբ Սիմիդյան

Էրեբունի փողոցի «Պիցցա Տաշիր»-ում «Կեսար» և «Մայրաքաղաքային» աղցանների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ