Համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում․ Նիկոլ Փաշինյանը՝ «Նեմեսիս»- ի հուշարձանի տեղադրման մասին

Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, այլ քաղաքային իշխանությունները: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ որոշումը և դրա իրականացումը համարում է սխալ։

«Ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում, և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճկում , երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ։

Related posts

Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է

Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին

Օգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս Պետրոսյան