Համաշխարհային բանկն Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում

Համաշխարհային բանկն Ուկրաինայի համար 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում` բնակչությանը պետական ծառայությունների տրամադրմանն աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելպասը՝ փոխանցում է Reuters-ը։

«Մենք անհապաղ շրջանառու կապիտալ ենք տրամադրել Ուկրաինայի մատակարարումներ իրականացնող ընկերություններին։ Այսօր ես ուրախ եմ տեղեկացնելու, որ Համաշխարհային բանկը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել 1,5 մլրդ դոլար՝ աջակցելու պատերազմի ընթացքում հիմնական հանրային ծառայությունների տրամադրումը շարունակելուն: Դրան նպաստեց երեկ դոնոր երկրների և ստացող երկրների հավանությունը Ուկրաինային 1 մլրդ դոլարի և Մոլդովային 100 մլն դոլարի օգնությանը»,- նշել է Մելպասը:

Նա հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944 թ., որպեսզի օգնի վերականգնելու Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

«Ինչպես մենք դա արեցինք այն ժամանակ, այնպես էլ պատրաստ կլինենք օգնելու Ուկրաինային վերականգնման հարցում, երբ դրա ժամանակը գա»,- եզրափակել է Համաշխարհային բանկի նախագահը:

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին