Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին ավտոբուսներից մեկում անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն կատարած անձի ինքնությունը։ Նույն օրը՝ հաղորդումը ստանալուց ժամեր անց, Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է։

Նա տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

Related posts

Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ