Համաձայն չեմ Ձեզ հետ, որ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը հանձնելու համար․ Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

Համաձայն չեմ Ձեզ հետ, որ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը հանձնելու համար։

Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ արձագանքելով Մարգարիտա Սիմոնյանի դիտարկմանը։ Վերջինս հիշեցրել է, որ ինքն ազգությամբ հայ է, և բոլոր «նորմալ հայերն» էլ հասկանում են՝ Փաշինյանը իշխանության է բերվել Ղարաբաղը հանձնելու համար և բոլորն էլ հասկանում են, որ առանց Ռուսաստանի հայ ժողովուրդը գոյություն չէր ունենա։

«Արդար չէ ասելը, որ նա ուզում էր հանձնել Ղարաբաղը և նպատակադրված հանձնել է։ Դա ժողովրդի ընտրությունն էր», – հավելել է նա։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Փաշինյանը երբեք մտադրություն չի ունեցել հանձնել Արցախը։

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները