Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարած անձը հայտնաբերվել է

2022 թվականի փետրվարին օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահներին հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է արել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա իր բանկային քարտի հաշվին ունեցել է 998 հազար դրամ և, օգտվելով բանկի ծրագրային ապահովման համակարգի վրիպակից, 998 հազար դրամը 29 անգամ փոխանցել է իր հիմնադրած ընկերության հաշվեհամարին, այնուհետև կանխիկացրել է։

Քրեական ոստիկանության ծառայողների` շուրջ 1 տարի տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է ու ներկայացվել նախաքննական մարմին։

Related posts

Հաստատվել են 2026թ․ հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը

Ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրվել․ ՊՆ խոսնակ

Էմմա Պալյանը նոր պաշտոն ունի