Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարած անձը հայտնաբերվել է

2022 թվականի փետրվարին օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահներին հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է արել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա իր բանկային քարտի հաշվին ունեցել է 998 հազար դրամ և, օգտվելով բանկի ծրագրային ապահովման համակարգի վրիպակից, 998 հազար դրամը 29 անգամ փոխանցել է իր հիմնադրած ընկերության հաշվեհամարին, այնուհետև կանխիկացրել է։

Քրեական ոստիկանության ծառայողների` շուրջ 1 տարի տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է ու ներկայացվել նախաքննական մարմին։

Related posts

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Ոչ մի գողացող չի պլստալու. Նարեկ Գրիգորյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին

Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ