Համաժամանակյա հանրահավաք Ստեփանակերտում և Երևանում

Մոտ երկու ժամ առաջ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում մեկնարկել է համաժամանակյա հանրահավաք՝ հանուն ԼՂ ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած նահանջի դատապարտման:

Ստեփանակերտում հանրահավաքին մասնակցել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանրահավաքի ժամանակ կոչ է ուղղվել միջազգային հանրությանը՝ աչք չփակել մարդկանց կյանքի իրավունքների խախտումների վրա:

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ