Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1:30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան:
«Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը:
47-ամյա այնթապցին հայտնաբերվել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
47-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Related posts

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Կանգառը՝ մեկ կիլոմետր հեռու. Բենիամինի նոր ֆիթնես ծրագիրն ու նախարարության անտեղյակությունը

Չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ