Հակոբ Արշակյանն ԱԺ-ում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար դասախոսություն է կարդացել

Այսօր հանդիպել եմ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին և հանդես եկել դասախոսությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
«Մենք պետք է աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող, և դա մեծապես նորարարության, կրթության, նոր գիտելիքներ ստանալու, չվախենալու արվեստն է:
Բոլոր մարտահրավերներն էլ հաղթահարելի են, դրա համար կամք, վճռականություն, աշխատանքում նոր գիտելիքներ են պետք։
Զինվորը պետք է մտնի բանակ և նոր գիտելիքներով, նոր հմտություններով, մարդկային նոր արժեքներով ու նոր շնչով վերադառնա հասարակություն։
Հորդորել եմ ապագա սպաներին շարունակաբար կրթվել ու նոր գիտելիքներ ստանալ՝ համաշխարհային նորարարական զարգացումներին համընթաց քայլելու համար»,- գրել է նա:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան